Chaojoker (talk) 18:11, 16 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Հարց խնդիրների մասին

խմբագրել

Ողջույն, Nane, և շնորհակալություն Վիքիգրքերի համալրացման համար գործադրած ձեր ջանքերի համար։ Ունեմ մեկ հարց՝ ի՞նչ գրքից կամ աղբյուրից են այն տեստային խնդիրները, որոնք ներմուծում եք Վիքիգրքեր։ Դա կարևոր է հասկանալու համար, թե արդյոք գրքի բովանդակությունն ազատ է, թե հնարավոր է պաշտպանված լինի հեղինակային իրավունքներով։ Շնորհակալ կլինեմ եթե պատասխանեք այստեղ, Chaojoker (քննարկում) 15:37, 8 Մայիսի 2013 (UTC)Պատասխանել

Ողջույն, Nane, և շնորհակալություն պատասխանի համար։ Արդյո՞ք այս գիրքը նկատի ունե՞ք, Լ․ Սահակյանի, Ա․ Խաչատրայանի և այլոց հեղինակությամբ։ Եթե այդպես է, արդյո՞ք գրքի որևէ մասում մասնավորապես նշված է, որ այն հանրային սեփականության է պատկանում, կամ հեղինակները հրաժարվում են իրենց հեղինակային իրավունքներից։ Եթե այո, ապա կարելի է գրքի բովանդակությունն տեղադրել Վիքիդարանում՝ նշելով աղբյուրը, իսկ եթե ոչ, ապա քանի որ գիրքը հրատարակվել է 2001 թվականին, նշանակում է որ ավտոմատ իր բովանդակությունը պաշտպանվում է հեղինակային իրավունքներով, և իր բովանդակությունը չի կարելի կրկնօրինակել Վիքի նախագծերում, որոնք միայն թույլ են տալիս ազատ բովանդակության տեղադրումը։ Խնդրում եմ ստուգեք, որպեսզի հեղինակային իրավունքներով պաշտպանված գործը սխալմամբ չտեղադրենք։ Շնորհակալություն, Chaojoker (քննարկում) 16:03, 9 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել
Հայաստանում և աշխարհի երկրների մեծ մասում հրատարակվող գրքերը ի լռելյան հրատարակությունից ի վեր պաշտպանվում են հեղինակային իրավունքներով մինչ հեղինակի մահից 70 տարի անց․ դա նշանակում է, որ եթե որևէ բան նշված չէ հեղինակային իրավունքների մասին, ապա այն պաշտպանվում է հեղինակային իրավունքներով։ Եթե որևէ հեղինակ ցանկացնում է իր գործը հանրային սեփականության հանձնել, կամ հրաժարվել հեղինակային իրավունքներից, ապա այն նշում է գործում կամ որևէ այլ տեղ (քանի որ դա լռելյայն տարբերակը չէ)։ Այդ մասին հավելյալը անգլերենով բացատրվել է այստեղ։ Այս պատճառով էլ, եթե գրքում հեղինակային իրավունքների մասին բան նշված չէ, նշանակում է որ այն ի լռելյայն պաշտպանվում է հեղինակային իրավունքներով։ Chaojoker (քննարկում) 16:20, 9 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել
Ցավոք, դրանով հանդերձ որ գիտեմ շատ աշխատանք եք տարել ու գրքի բովանդակությունից մեծ մաս ավելացրել այստեղ, ոչ ազատ բովանդակությունը թույլ չի տրվում Վիքիմեդիա նախագծերում և պետք է հեռացվի -- դա սովորաբար արվում է էջերում {{ջնջել}} կաղապարը տեղադրելով, որի հետևանքով էլ որևէ ադմին կամ գլոբալ ստյուարտ էջը կջնջի։ Սակայն ազատ բովանդակությունը միշտ էլ ողջունելի է, այսինքն կարող եք տեղադրել ձեր կողմից հեղինակած ուղեցույցներ և ուսումնային գրքեր, և դրանց հարցում ուրախ կլինեմ օգնել։ Եվ հուսով եմ սա ձեզ չի վհատեցնի այլ, ազատ բովանդակություն (օր․՝ ձեր հեղինակած ուսումնային ձեռնարկներ) տեղադրելուց և համագործակցությունից։ Հարգանքով, Chaojoker (քննարկում) 16:49, 9 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել
Դժվարանում եմ իմ ասածների ու ձեր ասածների մեջ տեսնել տրամաբանական կապը։ Որտեղի՞ց եզրակացրիք, որ հայալեզուները չպետք է օգտվեն Վիքիգրքերից։ Վիքի նախագծերից պետք է ջնջվեն բոլոր այն հոդվածները, որոնք պատճենվել են ոչ-ազատ աղբյուրից։ Դա Վիքինախագծերի օրենքի մաս է կազմում, որն էլ հիմնված է միջազգային օրենքների և թույլատրագրերի վրա։ Ոչ-ազատ աղբյուրներից պատճենումները չեն համապատասխանում Վիքիմեդիա նախագծերի թույլատրագրին։ Այդքանը։ Ձեր ստեղծածը, այսինքն ձեր գրածը (ոչ թե պատճենածը) դուք իրավունք ունեք հրատարակել ցանկացած թույլատրագրի ներքո։ Ուրիշի գրածի նկատմամբ դուք այդ իրավունքը չունեք։ Այո, ցանկալի է ունենալ ավելի լավ և ավելի շատ հոդվածներ (Վիքիգրքերի պարագայում՝ ուղեցույցներ), և շատ ողջունելի է ձեր համագործակցության միտումները։ Բայց դա չի կարող օրենքը խախտելու հաշվին լինել։ Դա միայն կարող է բերել նրան, որ մի օր ընդհանուր հայերեն Վիքիգրքերը ջնջվի, ներառելով նաև այն հոդվածները, որոնք մասնակիցներն են գրել և ոչ թե պատճենել և ոչ մի օրենք չեն խախտում (ինչպես պատահեց օրինակ ֆրանսերեն Վիքիքաղվածքին)։ Հեղինակային իրավունքներով պատշպանված նյութը պատճենելով դուք վատնում եք ձեր ժամը և ռեսուրները, որոնք կարող էին օգտագործվել օրինակ ձեր կողմից օրիգինալ նյութ գրելու համար, որը շատ ավելի օգտակար կլիներ, քանի որ պատճենված նյութերը շուտ թե ուշ հեռացվելու են, հարգելով Վիքիմեդիայի օրենքները։ Chaojoker (քննարկում) 18:54, 10 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել
Ջնջվելու են գրքերից պատճենված բովանդակություն պարունակող բոլոր հոդվածները, օրինակ Քիմիայի շտեմարան և Կենսաբանության խնդիրների ժողովածու 9-11 գրքերից պատճենումները, որովհետև խախտում է գրքի հեղինակային իրավունքները։ Ջնջվելիք հոդվածների մի քանի օրինակ են՝
Եվ դրան գումարած մի քանի հարյուր պատճենված բովանդակությամբ հոդված։ Գրքերից պատճենված բովանդակությունը Վիքիգրքերում ենթակա է ջնջման։ Վիքիգրքերը օրիգինալ ուղեցույցներ և դասընթացներ կազմելու նվիրված նախագիծ է, ոչ թե հրատարակված գրքերի պատճենման վայր։ Chaojoker (քննարկում) 20:46, 22 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել
Nane, «չեն իմանա ես օրենքը խախտել եմ» չի կարող պատճառաբանություն համարվել օրենքը խախտելու համար։ Խնդրում եմ դադարեցրեք պատճենված նյութեր ավելացնել և ջնջման կաղապարները հանել։ Եթե իրոք ցանկանում եք զարգացնել նախագիծը, դրա համար կան օրինական ձևեր, որոնց մասին վերը բացատրել եմ։ Chaojoker (քննարկում) 15:24, 23 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել
Nane, օրենքները խախտելը և ուրիշի իրավունքները ոտնահարելը ոչ «զարգացնել» է կոչվում, ոչ էլ «նվիրատվություն»։ Դուք այժմ շարունակելով «ջնջել» կաղապարները հեռացնելով վնասում եք նախագծին, և ոչ օգնում։ Այժմ անհաշվելի ժամեր պիտի վատնվի ջնջելու համար այդ էջերը և նախագիծը ուշքի բերելու, և կաղապարները հեռացնելով դուք վատնում եք թե՛ ձեր և թե՛ ուրիշների ժամը, ովքեր պարտավոր են օրինախախտ բովանդակության հեռացմամբ զբաղվել։ Նվիրատվությունը կատարվում է սեփական գրածից, ոչ թե ուրիշի գրածը առանց իր իրավունքի արտագրելով։ Chaojoker (քննարկում) 19:11, 23 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Նախազգուշացում

խմբագրել

Ողջույն, Nane, Վիքիգրքերը ազատ բովանդակությամբ, մասնակիցների կողմից ստեղծվող դասագրքերի համար է նախատեսված, և հեղինակային իրավունքներով պաշտպանված (տե՛ս Հեղինակային իրավունք) գրքերից արտագրության տեղ չէ։ Խնդրում եմ հարգեք նախագծի օրենքները և դադարեցրեք հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութեր պատճենել այստեղ։ Այդ գործով դուք վնասում եք նախագծին՝ թե՛ ուրիշներից այդ էջերի ջնջման համար ժամ խլելով, որը կարող էր նոր էջեր ստեղծելով ծախսվեր, թե՛ Վիքիգրքերի ապագա գոյությունը կասկածելի դարձնելով։ Եթե ինքներդ որոշեք բովանդակություն հեղինակել այստեղ, միայն ուրախ կլինեմ օգնել։ Բայց օրենքները խախտելու և զգուշացումներին չհետևելու դեպքում ինձ չեք թողնի այլ միջոց բացի ձեզ արգելափակելուց, ըստ որի կզրկվեք խմբագրելու արտոնությունից։ Հարգանքով, Chaojoker (քննարկում) 15:39, 3 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել

Nane, վստահ չեմ որ ճիշտ հասկացա ձեզ, քանի որ նախկինում ասել էիք, որ «հեղինակները հաստատ չեն իմանա,որ իրենձ հոդվածները կան վիքիգրքերում», իսկ այժմ նշում եք, որ ոչ միայն տեղադրելը թույլատրել են հեղինակները, այլ ձեր քեռին և մորաքույրն այդ գրքերի հեղինակներից են։ Մի քանի կետ կուզեի պարզաբանել՝
ա․ Վիքիգրքերը ազատ դասագրքեր կազմելու համար է նախատեսված, այսինքն հրատարակված գրքերը, նույնիսկ եթե հեղինակային իրավունքներով չեն պաշտպանվում, Վիքիգրքերում չեն տեղադրվում․ հրատարակված ազատ գրքերի տեղադրման համար կա մեկ այլ նախագիծ, որը կոչվում է Վիքիդարան (կարող եք հետևել հղումին)։
բ․ Վիքիդարանում հրատարակված իսկ առ այժմ ոչ-ազատ գրքի բովանդակություն տեղադրելու համար պետք է գրքի հեղինակները հայտնեն իրենց գրավոր թույլտվությունը, որ պատրաստ են գիրքը տեղադրել Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման 3.0 թույլատրագրի ներքո։ Ըստ այդ թույլատրագրի, իրենք թույլ են տալիս գործի տարածման, փոփոխման, և նաև առևտրային առումով օգտագործման ցանկացած այլ ոքու կողմից՝ նշելով աղբյուրը։
գ․ Արդյո՞ք ձեր քեռին և մորաքույրը «Քիմիայի շտեմարան» և «Կենսաբանության խնդիրների ժողովածու» գրքերի հեղինակներից են։ Գրքերը Քրիեյթիվ Քոմոնս ՀՏ 3.0 թույլատրագրի ներքո տեղադրելու համար պետք է այդ գրքերի յուրաքանչյուր հեղինակ գրավոր ձևով հայտնի իր թույլատրությունը։ Եթե դասախոսներ են, ապա նախընտրելի է, որ թույլատրության հայտնման համար օգտագործեն իրենց ԵՊՀ էլեկտրոնային հասցեները։ Գրավոր թույլտվությունը պետք է ուղարկել Վիքիմեդիա հիմնադրամին։ Դրա համար կարող եք հետևել այս էջում բացատրության և օրինակին։
դ․ Մինչ թույլտվության ստանալը, խնդրում եմ գրքերի բովանդակությունը չտեղադրել Վիքիդարանում, որը ազատ գրքերի տեղադրման նախագիծն է, քանի որ հեռացման ենթակա կլինի։ Իսկ Վիքիգրքեր նախագիծը այլ հրատարակված գրքերի բովանդակության տեղադրման համար չէ։ Այստեղ կարող եք ինքներդ հեղինակել որևէ ուղեցույց կամ դասագիրք։
Շնորհակալություն ձեր համագործակցության համար, Chaojoker (քննարկում) 20:12, 3 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել
Հ․Գ․ Խնդրում եմ խոսակցության ավելի հետևելի և ընթեռնելի դառնալու համար, նրան պատասխանեք *ձեր* քննարկման էջում։ Ես հետամուտ կլինեմ և ձեզ կպատսխանեմ հենց այնտեղ։ Նաև, խնդրում եմ չմոռանալ ստորագրել քննարկման էջերում ձեր մեկնաբանությունները՝ մեկնաբանության վերջում ավելացնելով չորս ալիքանշան՝ ~~~~։ Շնորհակալություն, Chaojoker (քննարկում) 20:12, 3 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել
Nane, թույլտվությունը պիտի լինի գրավոր և ստորագրված և ուղարկվի Վիքիմեդիա հիմնադրամին, ինչպես վերևում մանրամասն բացատրել եմ։ Նախքան գրավոր թույլտվության ստանալը հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը Վիքի նախագծերում ենթակա են հեռացման, և խնդրում եմ դեռ այդ նյութերը չավելացնել մինչ գրավոր թույլտվության ստանալը։ Իմ նախորդ գրառումը կարդալը հաստատ օգտակար կլիներ։ Chaojoker (քննարկում) 15:07, 4 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել
Nane, ցանկացած գիրք, որի հեղինակները փորձում են նրան որևէ ազատ արտոնագրի ներքո տեղադրեն՝ Վիքի նախագծերում ավելացնելու համար պետք է անցնի նույն գրավոր թույլտվության գործընթացը և բացառություններ չկան։ Chaojoker (քննարկում) 15:17, 4 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել
Nane, եթե վերևում գրած իմ մանրամասն պատասխանը կարդայիք, հիմա ձեզ պարզ կլիներ որ ես «ինչ եմ ասում»։ Եթե ուզում եք համագործակցել, կարդացեք այն, որը բացատրում է թե՛ գրքերի հեղինակների գրավոր թույլտվության ուղարկման մասին, և թե՛ նրա մասին, որ նույնիսկ ազատ գրքերի բովանդակությունը տեղադրվում է Վիքիդարանում և ոչ թե Վիքիգրքեր նախագծում։ Մինչ գրքերի բոլոր հեղինակների գրավոր թույլտվության ստանալը գրքերից պատճենված էջերն ենթակա են անհապաղ հեռացման։ Շարունակ փորձում եմ ձեզ բացատրել գործի օրինականորեն անելու ձևը որովհետև ցանկացել եմ զերծ մնալ ձեզ արգելափակելուց։ Սակայն գրածներից անտեսելու և հեղինակային իրավունքների խախտման շարունակելու դեպքում ինձ ոչ իմ այլ ճանապարհ չեք թողնի։ Խնդրում եմ դադարեցրեք հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութեր տեղադրել մինչ գրավոր թույլտվության ստանալը։ Chaojoker (քննարկում) 15:37, 6 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել
Nane, արդյո՞ք ձեր բարեկամները «Քիմիայի շտեմարան» և «Կենսաբանության խնդիրների ժողովածու 9-11» գրքերի հեղինակներից են թե՞ այլ գրքերի հեղինակներ։ Chaojoker (քննարկում) 19:06, 6 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել
Հարգելի Nane, ուրեմն եկեք սպասենք մինչ իրավունքի ստացմանը, և երբ ստացվի, ես ինքս ձեզ կօգնեմ գրքերը Վիքիդարան (և ոչ Վիքիգրքեր, որ դրանց տեղը չէ) տեղադրել։ Ի դեպ, իրավունքը ուղարկվում է համացանցի (ինտերնետի) միջոցով, և այդ պատճառով անհրաժեշտ չէ, որ հեղինակները Հայաստանում կամ աշխարհի այլ վայրում լինեն։ Chaojoker (քննարկում) 17:23, 8 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել
Nane, «եկեք սպասենք» ասելով ի նկատի ունեի նոր էջեր մի՛ ստեղծեք այդ գրքերի բովանդակությամբ մինչ իրավունքի ստացման։ Իսկ Վիքիդարանը միայն գրականության գրքերի համար չէ, այլ ցանկացած հրատարակված ազատ թույլատրագրով գրքի։ Վիքիգրքերը նոր դասագրքեր ստեղծելու համար է։ Chaojoker (քննարկում) 17:36, 8 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել

Միջամտություն

խմբագրել

Բարև Ձեզ, հարգելի Նանե,
Ես հայերեն Վիքիպեդիայի ադմիններից մեկն եմ, և այլ Վիքի նախագծերի վաղեմի մասնակից։ Դատելով վերևի զրույցից և ընթացիք գործողություններից կարծում եմ, Քեոջակերի գրածները, սխալ եք հասկացել և կա որոշակի պարզաբանումների կարիք։ Ես ուզում էի ձեզ էլ–փոստով ուղղարկել հեռախոսահամրս, սակայն ձեր մոտ անջատած է այլ մասնակիցների կողմից ձեզ էլ–նամակ ուղղարկելու հնարավորությունը։ Եթե դժվար չէ, ուղարկեք ինձ նամակ, սեղմելով այստեղ և ես ձեզ էլ–փոստով հետ կպատասխանեմ, ուղղարկելով իմ հեռախոսահամրը, կամ կարող եք անմիջապես ուղարկել ձեր հեռախոսահամրը և ես ձեր հետ կկապվեմ։ Կարծում եմ հեռախոսազրույցը ավելի արագ թույլ կտա, բացատրել խնդիրը և խնդրի ուղման եղանակները։ Հարգանքներով, Ալեքսեյ --Xelgen (քննարկում) 17:02, 6 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել

 
Ստորագրելու համար սղմիր այս կոճակը
Նանե ջան, նախ ողջունելի է ուրիշների հետ գիտելիքով կիսվելու ցանկությունդ, ուրախ եմ, որ նման մարդիկ ունենք։ Գրածս մի քիչ երկար ստացվեց, բայց խնդրում եմ կարդա մինչև վերջ, և եթե լինեն հարցեր գրի։
Վիքիգրքերի և օրինակ Վիքիպեդիայի, ստեղծման նպատակն է, ազատ արտոնագրով, քոփիրայթի (կոպիտ ասած հեղինակային իրավունքի) սահմանափակումներից ազատ դասագրքեր, կամ հանրագիտարան ստեղծել։
Այսինքն այստեղ տեղադրված ցանկացած նյութ, կարելի է ազատորեն օգտագործել, տարածել և ձևափոխել, ցանկացած նպատակով, քանի դեռ հիշատակվում են հեղինակները, և հետագա տարածումը/ձևափոխությունը նույն արտոնագրի տակ է։
Ստացվում է, որ այս պահին, դու ուրի՛շ մարդկանց ստեղծած գիրքը, թույլ ես տալիս ամեն մեկին օգտագործել, այդ թվում տպել և վաճառել, առանց իրական հեղինակներին որևէ բան վճարելու։
Մի պահ պատկերացրու, որ դու աշխատել ես, գիրք ես գրել, և պատրաստվում ես ստանալ դրանից եկամուտ։ Այնուհետ մեկ ուրիշը, ոչ միայն դա տարածում է այլ տեղ, այլ հայտնում է ողջ աշխարհին, որ գրքիդ հետ կարելի է անել ինչ ուզես։ Քո դուրը կգա՞ր։ Կարծում եմ ոչ։
Այսպիսով, քանի դեռ, նյութը ամեն մեկի կողմից, ամեն տեղ, այդ թվում առևտրային նպատակով, ազատ օգտագործելու իրավունքը նախապես գրավոր տրված չէ բոլոր հեղինակների կողմից, կամ այն հաստատության կողմից, որին փոխանցվել են հեղինակային իրավունքները, նման բան անելու իրավունք չունենք, և դա ուղղակի հակաօրինական է։
Սա քննարկման առարկա չէ, անկախ նրանից, թե ով է դա քեզ թույլ տալիս, եթե անգամ հենց հեղինակները լինեին։ Խնդրում եմ հասկացիր, սա մեր կամակորությունը չէ, սա միջազգային և տեղական օրենքների պարտադրանքն է, որին պարտավոր ենք խստիվ հետևել։
Քեոջոկերը սա համբերատար քեզ փորձել է բացատրել, բայց ցավոք դու ոչ միայն չես ընդունել դա, կամ փորձել վերստուգել և հասկանալ, այլ պարզապես շարունակում ես նույն գործողությունները, անտեսելով այսքան գրած։
Վիքինախագծերում ընդունված է հարգանք իրար հանդեպ, և ես քեզ խնդրում եմ, թե գործով, թե խոսքով հարգել այլ մասնակիցներին, անկախ ունեցած տարաձայնություններից։ Տարաձայնությունների առաջացման դեպքում, մենք քննարկում ենք, ինչ–որ տարբերակ ենք գտնում և միայն դրանից հետո շարունակում ենք գործը։
Եթե գրածիս, որևէ մաս, պարզ չէ, ինձ նամակ ուղարկելու, և իմ հեռախոսահամարը տալու առաջարկս ուժի մեջ է։ :) Հարգանքներով --Xelgen (քննարկում) 23:45, 6 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել