Քննարկում:Ժամանակակից հողագործություն/Վնասատուների կառավարման համակարգեր

Բուսական հիվանդությունները առաջանում են երեք կետերի նույնաժամ համընկնման պատճառով՝ Տվյալ բույսի տեսակը խոցելի է տվյալ վնասատուի, հարուցիչի կամ բակտերիայի դիմաց։ Տվյալ վնասատուն, հարուցիչը կամ բակտերիան առկա է այս պահին։ Տվյալ պահին բույսը գտնվում է ստրեսի ներքո, որի պատճառով չի կարողանում գործադրել իր բնական պաշտպանական մեթոդները։ Որպեսզի այս կետերից գոնե մեկը տվյալ պահին առկա չլինի և բույսը դրանից չտուժի, կարևոր է ուշադրություն դարձնել որ բույսը որտեղ է ցանվում և նրա պահպանման ընթացքի բարելավմանը։ Եթե որևէ տարածքում տարածված է որևէ վնասատու, հնարավորության դեպքում այդ տարածքում խուսափել այդ վնասատուի դեմ խոցելի բույսեր չցանել։ Որևէ այլ շրջանից/երկրից բույսեր կամ սերմեր ներմուծելիս, դրանք քննարկման ենթարկել որպեսզի տվյալ շրջանին անծանոթ վնասատուներ չպարունակեն, քանի որ պարունակելու դեպքում, շրջանում դրանց վրա սնվող օգտակար միջատների պակասի պատճառով, կարող է վնասատուները լայն տարածում գտնեն և ուժեղ վարակ առաջացնեն։ Հնարավորինս բույսերի համար ստրես առաջացնող գործոնների դեմն առնել։ Օր․՝ եթե բույսն լույս է սիրում, այն ստվերում չցանել կամ հակառակը։ Ծառերի փայտե բները չթացացնել և դրանք չոր պահել։ Հիշել, որ ծառերը ևս շնչում են արմատով, և ծառի առաջին արմատի վերին մասը պետք է հողից մի քիչ դուրս լինի, որ կարողանա շնչի և չփտի։ Շատ կավե կամ շատ ավազե հողերին նիտրատավորված փայտե տաշոցներ կամ այլ օրգանական հավելցուկներ ավելացնել և մեջը բրել, որպեսզի հողի ծակոտկենությունը բարձրանա, որի արդյունքում կբարելավվի թե՛ հողի շնչառությունը, թե՛ հողի ցամաքեցումը, և թե՛ արմատների աճը։ Ուշադրություն դարձնել հողի և բույսերի կարիքներին և դրա համեմատ պարատանյութեր ավելացնել։ Որոշ վնասատուներ բույսի վրա կամ շուրջը թողնում են իրենց կեղտը, որը կպչուն նյութ է և կոչվում է մեղրացող։ Դա այն կպչուն նյութն է, որ երբեմն թափվում է հիվանդ ծառերից կամ բույսերից, կամ բույսի վրա կարելի է զգալ։ Մեղրացողը առաջացնում է մրրկասնկերի աճ, որոնք շատ մանր սև սնկեր են, և դրանց արդյունքում բույսի կպչուն մասերի վրա գոյանում են սև մասեր։

Start a discussion about Ժամանակակից հողագործություն/Վնասատուների կառավարման համակարգեր

Start a discussion
Return to "Ժամանակակից հողագործություն/Վնասատուների կառավարման համակարգեր" page.