Եփութուխ:Պարսկական ավանդական պաղպաղակ

Պարսկական ավանդական պաղպաղակ
Կատեգորիա՝պարսկական խոհանոց
Ժամ՝7 ժամ
Դժվարություն՝Հեշտ

Պարսկական ավանդական պաղպաղակը պարունակում է զաֆրան և սալեբ (օրքիդազգիների ազգից բույսի արմատի փոշուց/ալյուրից): Այն ավանդաբար մատոցվում է երկու հարթ վաֆլիի միջև՝ ինչպես պատառ: Այն նաև աչքի է ընկնում իր մեջ պարունակող սառեցված սերուցքի կտորներով, և հաճախ իր մեջ ավելացնում են նաև պիստակի կտորներ:

Բաղադրություն

խմբագրել

Պատրաստման եղանակ

խմբագրել
  1. Մարմանդ կրակի վրա և ձեռքի խառնիչով խառնելով կաթը եռման հասցնել:
  2. Շաքարավազը և սալեբը միասին խառնել, և քիչ քիչ ավելացնելով կարթին՝ 5 րոպե խառնել:
  3. Անջատել կրակը և ավելացնել զաֆրանը և վարդաջուրը: 5 րոպե խառնել խառնիչով:
  4. Այլ ամանի մեջ սառույց լցնել և խառնուրդով կաթսան դնել մեջը, ապա խառնուրդը գդալով խառնել մինչ հովանա:
  5. Խառնուրդը փակել (հնարավոր է ալյումինե թիթեղով) և 45 րոպե դնել սառցարան:
  6. Սառցարանից հանել խառնուրդը, խառնել, փակել, և դարձյալ կես ժամ վերադարձնել սառցարան:
  7. Ընթացքում սերուցքը ձեռքի խառնիչով 1 րոպե խառնել, ապա գազօջախի տափակ ամանում սննդային թաղանթ փռել և սերուցքը սփռել վրան: Ծածկել և դնել սառցարան՝ 1 ժամ սառելու:
  8. Ապա մանրացրած պիստակը և կորտրատած սերուցքը ավելացնել պաղպաղակին խառնել, և խառնուրդը ծածկել ու վերադարձնել սառցարան՝ 5 ժամ սառելու:
  9. Պաղպաղակն այնուհետև պատրաստ է: Այն կարելի է լցնել վաֆլիների մեջ կամ տեղադրել երկու հացանման վաֆլիի արանքում, և զարդարել պիստակով կամ սառեցրած սերուցքի կտորներով, և հաճույք ստանալ: