Ինչպես ներկել Զատկվա ձվերը
Զատիկը քրիստոնեական տոն է, որը տոնվում է ամեն գարնան։ Այն առաջացել է հրեական Պասեք տոնի հիման վրա։
Զատկի ավանդույթներից մեկն է հավկիթներ ներկելը։ Հետագայում դրան ավելացել են նաև հավիթների զարդարելը։
Զատիկը աշխարհում միակ տոնը չէ, որի համար ներկվում են հավկիթներ։
Ներկելու ձևեր
խմբագրելՆերկված հավկիթների ավանդույթներ
խմբագրելՀայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։
Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատվա հավկթաորս»։
Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նորուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերհավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում են թարխունով, աղով և լավաշով։