1․ Ձվերը նախապես եփել և գործի անցնել քանի դեռ շատ տաք են։
|
|
2․ Հավկթի ներկերը վաճառվում են իբրև գունավոր փոշիներ։ Սովորաբար ամեն փաթեթում լինում են հինգ հիմնական գույներով փոշիներ։
|
|
3․ Ամեն հավկթի ներկի փոշին առանձին բաժակում կամ գավաթում խառնել փաթեթի վրա նշված եռման ջրի հետ։ Ամեն բաժակին կարելի է ավելացնել 1 թեյի գդալ սպիտակ քացախ՝ գույնը ավելի լավ հավկթին առնելու համար։
|
|
4․ Եթե ուզում եք, որ հավկիթների վրայի գույնը միաերանգ չլինի, և նրանց վրա ստեղծվեն հետաքրքիր նախշեր, ջրով բացված ներկին ավելացրեք մի քանի կաթիլ բուսական ձեթ։ Այստեղ պետք է զգույշ լինել, որովհետև ավելորդ ձեթը պատճառ կդառնա, որ ձվերի մեծ մասն սպիտակ մնա և գույն չվերձնի, այդ պատճառով միայն մի քանի կաթիլ ձեթը բավական է։
|
|
5․ Հավկիթները թաթախել ուզած գույների մեջ։ Նաև կարելի է օգտվել մեկից ավելի ներկից նրանց ներկելու և նախշեր ստեղծելու համար։
|
|
6․ Հավկիթները թողնել, որ չորանան։ Ցանկության դեպքում կարելի է նրանց փայլեցնել ձեթով և շարել պասկայի շուրջ։
|
|