1․ Ձվերի զարդարելու ժամանակակից ձևերից են ձվերի համար նախատեսված, տաքությամբ աշխատող կպցուցիչները, որոնք վաճառվում են խանութներում։ Նախ ձեռք բերել կպցուցիչներ։
|
|
2․ Կպցուցիչներ կտրել սպիտակ գծերով, որպեսզի ստացվեն առանձին հավկիթների համար առանձին կլոր կպցուցիչներ։
|
|
3․ Հավկիթները նախապես եփել, և թողնել որ սառեն և սենյակի ջերմաստիճանի հասնեն։
|
|
4․ Կաթսայում դատարկ ջուր եռացնել։ Ամեն մի եփած հավկթի շուրջը պատել մեկ կպցուցիչով, այն դնել մեկ գդալի մեջ, և գդալը կամաց իջեցնել կաթսայի եռացող ջրի մեջ։ Ջրից դիպչելով կպցուցիչն անմիջապես հավաքվում է և ձվի տեսքն ստանում և նրա շուրջ ամրանում։ Մեկ-երկու վայրկյանից կարելի է զարդարված ձուն հանել եռացող ջրից։
|
|
5․ Զարդարված ձվերը մի քիչ սառելուց հետո պատրաստ են։
|
|